Ովքեր ասում են սահմանազատումը դադարեցրեք, ուզում են ՀՀ-ն դարձնել լեգիտիմ թիրախ. վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Ինչու են սահմանազատումը սկսել Տավուշից, որ քարտեզներն են հիմք ընդունել. վարչապետի հետ չորս ժամ տևած հարցուպատասխանի առանցքում եղել են սահմանազատումն ու անվտանգության խնդիրները: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ որ մենք անվտանգության երաշխիք ենք ստեղծում մեր ինքնիշխան որոշումով, պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը, ընդգծել՝ Տավուշի սահմանային սյուները մեր երկրի անվտանգության երաշխիքն են: Վարչապետը խոսել է նաև սահմանազատումը դադարեցնելու ցուցարարների պահանջի մասին, նկատել՝ ովքեր ասում են սահմանազատումը դադարեցրեք, ուզում են Հայաստանը դարձնել լեգիտիմ թիրախ:

Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում