Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը

ԴԴավիթ Մուրադյան

Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությունը: Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել է հինգերորդ անգամ՝ վեցամյա ժամկետով: Ելույթում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բախվել է լուրջ փորձությունների, համոզմունք հայտնել, որ երկիրն արժանապատվորեն կհաղթահարի դժվարությունները և կդառնա ավելի ուժեղ:

«Մենք բաց ենք եղել և շարունակելու ենք ամրապնդել բարեկամական հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանին տեսնում են որպես հուսալի և ազնիվ գործընկեր։ Եվ այդ երկրներն իսկապես համաշխարհային մեծամասնությունն են կազմում: Մենք չենք հրաժարվում արևմտյան պետությունների հետ երկխոսությունից։ Ընտրությունը նրանցն է»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ եվրասիական ինտեգրման գործընկերների և այլ ինքնիշխան կենտրոնների հետ Մոսկվան կշարունակի բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում