Ում է ձեռնտու, որ Հայաստանը չունենա պետական սահման. փորձագիտական գնահատական

ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին մեկնարկած սահմանազատման գործընթացից դժգոհող ցուցարարները, նրանց համակարգողներն այդպես էլ չեն հիմնավորում, թե ինչու չպետք է լինի պետական սահման:

Ո՞ւմ է դա ձեռնտու: Փորձագետների գնահատմամբ՝ դա բխում է Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունու շահերից, որոնք ձգտում են պրոցեսը վիժեցնել հենց Հայաստանից, որպեսզի աշխարհի աչքին Հայաստանը ներկայացնեն որպես ապակառուցողական կողմ:

Մեկ այլ խնդիր էլ հակաիշխանական ակցիաներին հոգևորականների մասնակցությունն է: Այստեղ ևս մասնագետները հարցադրումներ ունեն՝ ինչո՞ւ հոգևոր դասը կազմակերպված բողոքի ձայն չէր բարձրացնում 2008-ի մարտի 1-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրերին կամ առավել ևս, երբ ապօրինաբար շրջափակվում ու հայաթափվում էր Արցախը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում