ԼԼուսինե Մուրադյան

Քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավորումները. Վարդապետյանը՝ լրագրողին հարվածելու միջադեպի մասին

Քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավորումները. Վարդապետյանը՝ լրագրողին հարվածելու միջադեպի մասին

Անձը կալանքի տակ է, քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավորումները, և բոլորդ տեսել եք տեսանյութը: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով Civik.am լրատվական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միջադեպին:

«Նոր էլի լրագրողներն ինձ հարցնում էին՝ գուցե միջանձնային հարաբերություններո՞վ է պայմանավորված եղել: Դատախազությունը նման տվյալի չի տիրապետում, որ միջանձնային հարաբերություններով է պայմանավորված, այլ լրագրողական կոնկրետ գործընթացներով է պայմանավորված»,- ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի բակում Civik.am լրատվական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական գործունեությունը ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Պատգամավորի օգնականը կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում