Մեր երկրում չկա պայմանավորվածություն, թե որն է արդարությունը. Նիկոլ Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ես շատ երկար եմ մտածել այն մասին, որ 2018 թվականի ոչ բռնի, ժողովրդական, Թավշյա հեղափոխության ամենամեծ պահանջներից մեկը արդարությունն էր, և այսօր էլ է մնում արդարությունը: Այս մասին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ արդարդությանը իրենց նվիրվածությունը ոչ մի գրամով, ոչ մի միլիմետրով չի պակասել:

«Բայց որտեղի՞ց այս խնդիրը, որ մի կողմից պայքարում ենք արդարության համար, մյուս կողմից՝ երկրում չկա արդարություն: Ի՞նչն է պատճառը, որ մենք պայքարում ենք արդարության համար, իսկ երկրում չկա արդարություն: Որովհետև մենք իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը։

Հենց այս պայմանավորվածությունը, իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, որը մենք պետք է ստեղծենք իրար հետ որպես Սահմանադրություն, որպես պետական իրավակարգի ստանդարտ և ասենք՝ սա արդարությունն է, և սա օրենքն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ մեր երկրում այսօրվա պայմաններով երբեք արդարություն չի լինելու, որովհետև ինչ էլ անեն, հանրության մեծ մասը համարելու է անարդար մի պարզ պատճառով, որ չկա պայմանավորվածություն, թե որն է արդարությունը։

«Մեզ մոտ օրենքներն էլ են շատ դեպքերում անարդար համարվում: Այդպիսին ընկալվում են, երբեմն այդպիսին էլ լինում են, որովհետև չկա հանրային կոնսենսուս, թե ի՞նչ է արդարությունը: Մեր մեծագույն խնդիրներից մեկը համարում եմ դա, որ կարողանանք ի վերջո հանրային որոշում ունենալ, թե որն է արդարությունը, ինչպես պետք է այն արտահայտվի և որը պետք է լինի այդ արդարության նպատակը»,- եզրափակեց խոսքը վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում