ԳԳոհար Սարգսյան

Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցը հետաձգվել է. Reuters

Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցը հետաձգվել է. Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է ԱՄՆ այցը, որը նախատեսված էր մայիսի 9-ին: Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով աղբյուրներին: Վաշինգտոնում Էրդողանը պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

Գործակալության տվյալներով` Էրդողանի այցի նոր ամսաթիվը կընտրվի առաջիկայում: Նույն աղբյուրի հաղորդմամբ` այցը հետաձգվել է Թուրքիայի նախագահի գրաֆիկում փոփոխությունների պատճառով: Թե այցի հետաձգման բուն պատճառը որն է` տեղեկություններ չեն հաղորդվում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում