ՔՔրիստինե Ոսկանյան

Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում

Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կիմմո Կիլյունենի և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:

 

Մասնակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները:

 

Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում