ՑԱՀԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտների և զինյալների ոչնչացման մասին

ՑԱՀԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտների և զինյալների ոչնչացման մասին

Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է: ՑԱՀԱԼ-ը հայտնում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտների և զինյալների ոչնչացման մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ թիրախային գործողությունները շարունակվում են նաև Ալ Շիֆա հիվանդանոցի տարածքում, որտեղ այժմ քաղաքացիական անձինք կան՝ բժիշկներ, բուժառուներ, փախստականներ:

Լարված իրավիճակ է Իսրայել-Լիբանան սահմանին: ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» պարբերաբար հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելի հյուսիսում օդային տագնապ է հայտարարվել։ Լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ներկայացուցիչներին տեղափոխող մեքենա են թիրախավորել: Կան զոհեր և վիրավորներ:

Al Hadath հեռուստաընկերության տվյալով էլ՝ ՑԱՀԱԼ-ը ավիահարվածներ է հասցրել նաև Սիրիայի տարածքին, այդ թվում՝ Հալեպի օդանավակայանին: 30-ից ավելի մարդ է զոհվել՝ խաղաղ բնակիչներ, սիրիացի զինվորականներ և «Հեզբոլլահի» ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում