Հարգանքով եմ վերաբերում տիկին Գալոյանի որոշմանը. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՊՏՀ ռեկտորի ազատման մասին

ԼԼուսինե Մուրադյան

Տիկին Գալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և երեկ նաև պրոռեկտորի վրա են դրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարման աշխատանքները: Ինձ համար այս հարցը սպառված է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես հարգանքով եմ վերաբերվում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած հարցերը»,- ասաց նա և հավելեց, որ հարցն օրակարգային չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը աշխատանքից ազատվելու դիմում էր գրել մարտի 19-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում