ԱԱսպրամ Սարատիկյան

Անահիտ Ավանեսյանը մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ քննարկել է անհետաձգելի բժշկական օգնության խնդիրները

Անահիտ Ավանեսյանը մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ քննարկել է անհետաձգելի բժշկական օգնության խնդիրները

Անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում սահմանված պահանջների կատարումը և առկա խոչընդոտները քննարկելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

Քննարկվել են, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունք ընդունվող բուժառուների վիճակի գնահատման ներկայիս չափանիշները, դրանք հստակեցնելու, անհետաձգելի բժշկական օգնության մակարդակները սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բժշկական կենտրոնների` պահանջվող սարքավորումներով ապահովվածության հետ կապված խնդիրները:

 

Նախարարը նշել է, որ կյանքին սպառնացող վիճակների և հիվանդությունների ճիշտ կառավարման առումով անհրաժեշտ է ոչ թե նվազեցնել պահանջները` համապատասխանեցնելով տեղում առկա իրավիճակին, այլ համատեղ ուժերով հասցեագրել մարզային բժշկական կենտրոնների կողմից սարքերի ձեռքբերման հետ կապված խնդիրները և լուծումներ տալ, ինչը նաև լավ հնարավորություն է մասնագետների համար՝ աշխատելու կոնկրետ չափանիշներով և անհրաժեշտ սարքավորումներով:
 

Մասնագետները քննարկել են նաև անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում չափորոշիչների վերանայման, միջազգային դասակարգումներով ընդունված պահանջների ապահովման հետ կապված այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում