ԼԼուսինե Մուրադյան

2024 թվականի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը հայտարարվել են վարժական հավաքներ

2024 թվականի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը հայտարարվել են վարժական հավաքներ

Կառավարության որոշման համաձայն՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների համար հայտարարվել են վարժական հավաքներ:

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը»,- նշվում է Կառավարության նիստի օրակարգում ներաված որոշումների թվում:

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որից 128-ը՝ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 298-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում