Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու պատճառներին:

Վարչապետը հայտարարել է, որ 2021 թ. նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանն իրեն զեկուցել է, թե սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ նույն այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել:

Վարչապետի այս հայտարարությանն ավելի ուշ արձագանքել է Արշակ Կարապետյանը: Նա տեսաուղերձով հայտնել է, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում, ուր մեկնել էր զենքի գնման և ներկրման հետ կապված կարևոր հանդիպման նպատակով:

Կարապետյանը տեղեկացրել է, որ գտնվելով հեռվում` չէր կարող վարչապետին զեկուցել սահմանային իրավիճակի մասին. դա պետք է աներ Հայաստանում գտնվող և իր` նախարարի գործառույթները կատարող անձը:

Կարապետյանի արձագանքից ժամեր անց սոցցանցում տարածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի WhatsApp-յան զրույցից մի հատված, ըստ որի` Կարապետյանը Փաշինյանին առողջություն է մաղթում, տեղեկացնում` «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա», որին հետևում են Նիկոլ Փաշինյանի տեքստային պատասխանները. «Ո՞ւր եք», «Անպատասխանատու բան ստացվեց»: Հրապարակումից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 14-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում