ՀՀ օրակարգում կա՞ արդյոք ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու հարց․ վարչապետի արձագանքը

ԼԼիլիթ Ասատրյան

Բանակցությունների ժամանակ միջազգային ատյաններում Բաքվի դեմ գանգատներից հրաժարվելու մասին հարց քննարկվել և քննարկվում է: Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց:

«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմները իրար դեմ: Եթե մենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ, խոսքը չի կարող լինել միայն ՀՀ-ի պարագայում, երկուստեք նաև նման լուծման գնալ»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում