ՄՄարիամ Մխիթարյան

Օսկար 2024. Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմերը» արժանացել է «Օսկարի» յոթ մրցանակի

Օսկար 2024. Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմերը» արժանացել է «Օսկարի» յոթ մրցանակի

Լոս Անջելեսում կայացած Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնման 96-րդ արարողության ժամանակ «Օսկար» մրցանակի է արժանացել Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» կենսագրական ֆիլմը: Այն արժանացել է յոթ մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասան» անվանակարգերում՝ Կիլիան Մերֆիի համար

Ուկրաինացի ռեժիսոր Մստիսլավ Չեռնովի «20 օր Մարիուպոլում» ֆիլմն էլ «Օսկար» Է արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի» համար: Այն պատմում է 2022 թվականին ռուսական զորքերի կողմից Մարիուպոլի պաշարման մասին:

Սա պատմության մեջ առաջին «Օսկարն» է, որը շնորհվում է ուկրաինական ֆիլմի հեղինակներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում