Ֆրանսիան մշտական պաշտպանական առաքելություն կբացի Քիշնևում. Մակրոն

Ֆրանսիան մշտական պաշտպանական առաքելություն կբացի Քիշնևում. Մակրոն

Ֆրանսիան առաջիկա ամիսներին մշտական պաշտպանական առաքելություն կբացի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ հայտնել է Էմանուել Մակրոնը Մայա Սանդուի հետ Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Քիշնևում մշտական ​​պաշտպանական առաքելության բացումը մեզ թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Միևնույն ժամանակ, Մակրոնը Մոլդովայի նախագահին հայտնել է իր «անսասան աջակցությունը» երկրի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Հեղինակ՝ Գոհար Սահակյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում