ԼԼուսինե Մուրադյան

Սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության. Դենդիաս

Սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության. Դենդիաս

Մենք պետք է ցուց տանք, որ պատրաստակամ ենք կանխել կոնֆլիկտների խորացումը, և խաղաղությանն են ուղղված մեր բոլոր քայլերը: Անշուշտ, այս ամենը պետք է արվի միջազգային օրենքի սահմաններում: Այդ մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը:

Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնություններ, որոնք կսերտացնեն երկու երկրների ԶՈՒ-երին:

Նա նաև նշեց, որ ցանկություն կա պաշտպանության եռակողմ համագործակցություն ստեղծել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև, ինչպես նաև քառակողմ համագործակցություններ Հնդկաստանից, Ասիայից և այլ երկրներից այն երկրների հետ, որոնք և՛ Հայաստանի, և՛ Հունաստանի ընդհանուր ընկերներ են:

«Հունաստանը ամուր կերպով վստահ է, որ ամեն տեսակ խնդիր պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Մենք վճռականորեն, սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության, որևէ միակողմանի գործողությունների այս տարածաշրջանում: Մենք կարծում ենք, որ խաղաղությունն է կարևորագույնը, ուստի կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենքի շրջանակներում»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում