Անթալիայում Միրզոյանը շեշտել է կոմունիկացիաների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության հիման վրա

ԱԱնի Օհանյան

Անթալիայի դիվանագիտական եռօրյա ֆորումը շարունակվում է: Թուրքիայում է Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են նաև ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով այսօրվա պանելային քննարկմանը Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այն սկզբունքները, որոնք ընկած են դրա հիմքում: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա: Արտգործնախարարը նշել է, որ գործակցությունը պետք է կառուցվի հավասարության և փոխադարձության հիման վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում