ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ Ուկրաինային Taurus հրթիռները հանձնելու համար

Մեծ Բրիտանիան ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ Ուկրաինային Taurus հրթիռները հանձնելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները մասնավոր կերպով Գերմանիային կոչ են անում Ուկրաինային տրամադրել հեռահար Taurus հրթիռներ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

«Բրիտանացի բարձրաստիճան նախարարներն ու պաշտոնյաները բազմիցս հասկացրել են Գերմանիային, որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Taurus հրթիռներ: Գերմանիան պետք է դադարեցնի արդարացումները»,- գրում է պարբերականը։

Լրատվամիջոցները գրում են, որ Լոնդոնը Բեռլինին առաջարկել է գործարք, որով Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ավելի շատ սեփական Storm Shadow հրթիռներ, իսկ Գերմանիան, դրանց դիմաց, իր հեռահար Taurus հրթիռները կտեղափոխի Լոնդոն։ Գերմանիան դեռ չի արձագանքել այս առաջարկին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է Ուկրաինային հեռահար Taurus հրթիռների հնարավոր փոխանցմանը, ասելով, որ դա կարող է երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, քանի որ Բեռլինը չի կարողանա վերահսկել, թե ինչ թիրախներ կխոցվեն Taurus հրթիռներով: Դրանք կարող են զարգացնել մինչև 900 կմ/ժ արագություն և ունեն մինչև 500 կմ հեռահարություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում