ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանն աշխատում է ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ. փոխարտգործնախարար Վասիլենկո

Ղազախստանն աշխատում է ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ. փոխարտգործնախարար Վասիլենկո

Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման ուղղությամբ, որը կարևոր դեր է խաղում երկրի անվտանգության ապահովման գործում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

Նրա խոսքով՝ Ղազախստանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանը որևէ իրավական քայլ ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար:

«Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը դե ֆակտո կասեցնելու մասին։ ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու որևէ իրավական գործողություն Հայաստանը, որքան գիտեմ, չի ձեռնարկել։ Այսինքն՝ դե յուրե Հայաստանը չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- պարզաբանել է պաշտոնյան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում