Լըկորնյուն՝ զինամթերքի արտադրության ոլորտում Հայաստանի հետ հեռանկարների քննարկման մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ֆրանսիայի նախագահի որոշումներից մեկն է՝ աջակցել Հայաստանին, Հայաստանի ՊՆ-ին, և այս պահին առաջնահերթություն է ձեռք բերել նյութերը, սպառազինությունը և վերապատրաստումը այդ ամենը կիրառելու համար: Այդ մասին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն՝ արձագանքելով Հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին, թե կարելի՞ է ակնկալել զինամթերքի արտադրության ոլորտում հեռանկարների քննարկում Հայաստանի հետ՝ հաշվի առնելով, որ զինամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները Հայաստանում են:

«Իրականությունն այն է, որ Ֆրանսիան պատմականորեն իր բանակի մոդելով, որը դը Գոլն է ձևավորել, սուվերեն բազա ունի, և այն ամենը, ինչ մենք սպառում ենք, այն ամենը, ինչ մենք գնում ենք, Ֆրանսիայում է արտադրվում: Սա շատ առանձնահատուկ մոդել է Եվրոպայում, որովհետև մենք այս արդյունաբերական ինքնավարության և ռազմավարության մեջ ենք, և մենք կարող ենք որոշել արտահանումը: Սա ֆրանսիական առանձնահատկություն է, որը նաև մեզ հնարավորություն է տալիս շատ ինքնավար դիվանագիտություն ունենալ: Սա մեր պատմությունից է գալիս:

Այն ուղղություններում, որ որոշումներ են կայացվել նախագահի կողմից, որոշումներից մեկն է նաև՝ աջակցել Հայաստանին, Հայաստանի ՊՆ-ին, և այս պահին առաջնահերթություն է՝ ձեռք բերել նյութերը, սպառազինությունը և վերապատրաստումը այդ ամենը կիրառելու համար: Առաջնահերթությունը սա է: Ահա թե ինչու մի շարք նամակներ և փաստաթղթեր ստորագրվեցին:

Չենք կարող, իհարկե, խոսել սահմանների պաշտպանության մասին՝ առանց որոշակի վերահսկողական նյութերի, այսինքն՝ ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից, և մենք պետք է համապատասխան առաջարկներն անենք՝ ըստ այդ կարիքների, լինի դա սպառազինությո՞ւն, թե՞ վերապատրաստում պաշտպանական նպատակներով»,- ասաց  նա՝ ընդգծելով, որ սոցիալական ցանցերում երբեմն Ֆրանսիայի դիրքորոշումը աղավաղվում է:

«Մյուս կողմից՝ պետք է կարողանանք ասել նաև մեր արդյունաբերողներին՝ հաշվի առնելով մեր գործընկերների կարիքները, թե ինչ կարող ենք առաջարկել, ինչ գնով, ինչ ռիթմով: Մեր խորհրդարանականները, որ այստեղ են, նաև ապահովում են ժողովրդավարական վերահսկողությունը, կարելի է ասել»,- ասաց նա:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում