ՄՄարո Թարվերդյան

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-լիտվական օրակարգը կհարստացնենք նոր նախաձեռնություններով. Խաչատուրյանը՝ Նաուսեդային

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-լիտվական օրակարգը կհարստացնենք նոր նախաձեռնություններով. Խաչատուրյանը՝ Նաուսեդային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում:

Բարձր ենք գնահատում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխում­ների գործընթացին և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը:

Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա գարնանը Լիտվա կատարած այցի շրջանակներում կայացած մեր հանդիպումը և կառուցողական երկխոսությունը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-լիտվական օրակարգը կհարստացնենք նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում