ԱԱրսեն Մկրտչյան

Դանիել Դանիելյանը աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին

Դանիել Դանիելյանը  աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ը աշխատանքային այցով Թեհրանում էր, որտեղ մասնակցել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին:

Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, Իրանի կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազաիի, «Ֆարաբի» կինոհիմնադրամի գործադիր տնօրեն Մաջիդ Զեյնոլաբեդինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կինոարտադրության հնարա­վորությունները։

Դանիել Դանիելյանը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել են Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը մշակույթի ոլորտում՝ այս համատեքստում քննարկելով հայ-իրանական մշակութային կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև իրանցի պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական  համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշվել դրանց իրականացման ուղիները:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է նաև Իրանի կինոյի թանգարան, որտեղ ծանոթացել է թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին։

Նշենք, որ այս տարի 42-րդ փառատոնի մրցութային ծրագրում ներառված է եղել 621 ֆիլմ 87 երկրից՝ ԱՄՆ, Մյանմար, Մալայզիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Թուրքիա, Իտալիա, Եմեն, Բրազիլիա, Ռուսաստան, Մոլդովա, Լիտվա, Արգենտինա, Իսպանիա, Գերմանիա, Մեքսիկա, Ալբանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա և այլն:

Փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում