Նիդերլանդների դատարանն արգելել է «F-35» կործանիչների մասերի արտահանումն Իսրայել

ԳԳոհար Սարգսյան

Նիդերլանդների վերաքննիչ դատարանը կառավարությանը կարգադրել է արգելափակել F-35 կործանիչների բոլոր մասերի արտահանումը Իսրայել՝ հաշվի առնելով մտահոգությունները , որ դրանք կարող են օգտագործվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից: Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։ Պաշտպանական կողմի իրավաբաններն իրենց հերթին նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն կկարողանա ինքնուրույն, առանց Նիդերլանդների ծառայություններին դիմելու, F-35-ի համար պահեստամասեր ուղարկել Իսրայել։

Միջազգային իրադարձությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում