Մարտի 15-ը Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Մարտի 15-ը Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Նա հայ էր, բայց ծնվել էր Մոսկվայում: 9 տարի ռինգում էր եղել, հետո բազմաթիվ մասնագիտություններ էր փոխել ու ի վերջո ընտրել արտիստի ուղին: Նա մեծն Լեոնիդ Ենգիբարյանն էր, ում ծննդյան 80-րդ տարեդարձը կլրանա մարտի 15-ին:

Լեոնիդ Ենգիբարյանը պարզապես ծաղրածու չէր: Մի անգամ նա ինքն իր մասին ասել է, թե ոչ մի խելքը գլխին գրող չի ուզել իր հետ աշխատել, դրա համար էլ ինքն է ստիպված եղել իր համար սցենարներ գրել: Երևի լավն էլ հենց դա էր՝ Լեոնիդ Ենգիբարյանն  ստեղծեց նոր ոճ, ենգիբարյան  ոճ:

Հանդիսատեսը տխուր աչքերով ծաղրածուին շատ էր սիրում, գիտեր, որ նրա գրպանում միշտ էլ մի բուռ բարություն է պահված: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում