ՄՄարո Թարվերդյան

Ուկրաինայի գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալին Է փոխանցվել 10 տոննա դեղորայք և այլ բուժամիջոցներ. Ուկրաինայում ՀՀ դեսպանություն

Ուկրաինայի գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալին Է փոխանցվել 10 տոննա դեղորայք և այլ բուժամիջոցներ. Ուկրաինայում ՀՀ դեսպանություն
«Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փետրվարի 8-ին փոխանցվել է Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ բուժամիջոցներ։
 
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլք.
 
Ելույթ են ունեցել Նատալյա Կալմիկովան, Վլադիմիր Կարապետյանն ու Դավիթ Մկրտչյանը։
Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում