Կան մարդիկ, որոնք կողմ են այդ դիրքորոշմանը. Ժաննա Անդրեասյանը՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու հարցի վերաբերյալ

ԿԿարմեն Ղուկասյան

Մի խումբ ծնողներ, ուսուցիչներ, մասնագետներ շարունակում են բոյկոտել «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու նախագիծը: Դուք փորձե՞լ եք հանրային լսումներ կազմակերպել կամ հանդիպել այդ մասնագետների հետ: Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին նման հարց ուղղեց լրագրողներից մեկը:

«Ո՞ր մասնագետների, ո՞ւմ հետ պետք է հանդիպում լինի»,- պատասխանեց նախարարը՝ ընդգծելով, որ ինքը կրթական համակարգի շահառուների հետ պարբերաբար ունենում է հանդիպումներ, ինչն իր աշխատանքի անբաժանելի մասն է:

Լրագրողներից մեկը նախարարին խնդրեց պարզաբանել՝ Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ «Հայոց պատմությունը» պետք է դառնա «Հայաստանի պատմություն», e-draft-ում ամենաշատ «դեմ» ձայներ ստացած նախագիծն է, սակայն եղել են նաև մեծ թվով «կողմ» ձայներ, ինչով է դա բացատրվում:

«Շատ պարզ: Կան մարդիկ, որոնք կողմ են այդ դիրքորոշմանը և այդ մոտեցմանը: Այդ մարդիկ շատ են, ձեր շուրջը նայեք՝ կտեսնեք»,- խոսքը եզրափակեց Ժաննա Անդրեասյանը:  

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում