Օրենքը նպատակ ունի կանխարգելել բռնության այն տեսակները, որոնք մինչև այժմ օրենսդրությամբ չէին կանոնակարգվում. Հովհաննիսյան

ԿԿարմեն Ղուկասյան

Անդրադառնում ենք չափազանց կարևոր հարաբերությունների: Պետք է հստակություն մտցնենք առաջինից երկրորդ ընթերցում մեզ տված ժամանակահատվածում: Մենք սահմանել ենք «ընտանիքում» և «կենցաղային բռնություն» տերմինը, ես էլ եմ կարծում՝ որոշակիորեն անհասկանալի է, և կառաջարկեմ ֆիքսել «ընտանեկան բռնություն» հասկացությունը՝ դրա տակ նկատի ունենալով և՛ ընտանիքում բռնությունը, և՛ բոլոր այն բռնության տեսակները, որ թվարկվել են այս օրենսդրական փոփոխությամբ: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

«Կարծում եմ, որ domestic violence-ի թարգմանությունը այս տրամաբանությունն ավելի շատ է արտահայտում հայերենով, քան «կենցաղային բռնություն» հասկացությունը: Քանի որ խոսք գնաց վարչական և քրեական պատասխանատվության մասին, կիսում եմ Կառավարության մեր գործընկերների մոտեցումն այս իմաստով: Քանի որ նոր բռնության ձևի հետ գործ ունենք, կարծում եմ, որ սկզբի համար պետք է սահմանենք աստիճանական մոտեցում այս հանցակազմին՝ առաջին դեպքի համար՝ վարչական և երկրորդ դեպքի համար՝ քրեական»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը երկու տարի քննարկման փուլում է և անցել է բոլոր հնարավոր փորձագիտական, իրավաբանական փուլերը:

«Եվս մեկ անգամ արձանագրում ենք՝ օրենքը ընտանեկան բռնության կանխարգելման մասին է, օրենքում արծարծվում են թեմաներ, սահմանվում են նոր հասկացություններ, որոնք նպատակ ունեն կանխարգելելու բռնության այն տեսակները, որոնք մինչև այժմ օրենսդրությամբ որևէ կերպ չէին կանխարգելվում և քաղաքացիներն օրենսդրությամբ պաշտպանվելու հնարավորություն չունեին: Այս իմաստով նորամուծություն է հասկացություններից «հետամտման» երևույթը: Սա հնարավորություն է քաղաքացիներին, նոր պաշտպանության միջոց է՝ պաշտպանելու իրենց իրավունքները ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: 

Հեղինակներն առաջարկում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության և ծանուցման ժամկետները և պայմանները, սահմանել ավելի բարձր տուգանք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում:

Առաջարկվում է նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում` «Հետամտում» վերնագրով:

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում