Բաքու այցիս ժամանակ կհարցնեմ՝ ինչու իրենք չեն ուզում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև ՀՀ ներկայացուցիչների կողմից. Պեկարովա Ադամովա

ԼԼուսինե Մուրադյան

Ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ: Հարցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

«Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ այցի ժամանակ Բաքու ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:

Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում