Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ քննարկվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. նա Երևանից կմեկնի Բաքու. Ալեն Սիմոնյան

ԼԼուսինե Մուրադյան

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մեր հյուրը այստեղից ուղևորվելու է հարևան երկիր, և դրա հետ կապված նույնպես՝ մենք քննարկումներ ունեցանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակը նաև հիշեցրեց, որ Մարկետա Պեկարովա Ադամովայի առաջին այցը չէ Հայաստան:

«Նա այստեղ տարիներ առաջ եղել է և նույնպես արձանագրում է մեծ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել»,- ասաց նա

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառությանը, ինչպես նաև տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում