Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը

ԴԴիանա Գասպարյան

Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը՝ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության փոխխոսնակը: Ավելի վաղ նշվում էր, որ ամերիկացի 3 զինծառայող է զոհվել: Սաբրինա Սինգհը համոզմունք է հայտնել՝ տեղի ունեցածի հետևում կանգնած է Իրանը, քանի որ, նրա խոսքով, Թեհրանը ֆինանսավորում է Իրաքում և Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք հարձակվում են ամերիկյան ուժերի վրա:

Պենտագոնի ներկայացուցիչը չի բացառել, որ ռազմաբազայի թիրախավորմանը կարող է ներգրավված լինել Իրաքի իսլամական դիմադրության մաս կազմող Քաթայիբ Հեզբոլլահ խմբավորումը:

Միջազգային լրահոսի մանրամասները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում