ՄՄանե Գևորգյան

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զենքի պակասի մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զենքի պակասի մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով

Գերմանիան սպառազինության դեֆիցիտ է սպառնում՝ Ուկրաինային տեխնիկա և զինամթերք մատակարարելու պատճառով։ Այդ մասին գերմանական Bild թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նրա խոսքով՝ այժմ երկիրն «ամեն ինչից շատ քիչ ունի»։ Նախարարի խոսքով՝ Բեռլինը Կիևին է փոխանցել իրեն անհրաժեշտ մեծ քանակությամբ համակարգեր, և այժմ նա պետք է վերականգնի դրանց պաշարները։

Պիստորիուսի խոսքով՝ Գերմանիան ի վիճակի է պաշտպանվել, բայց դեռ շատ բան է պակասում։ Դա վերաբերում է նաև Գերմանիայի զինված ուժերի շարքերում գտնվող զինվորներին, պարզաբանել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նա նաև խոստովանել է, որ հիմնարար առարկություններ չունի օտարերկրյա քաղաքացիներին երկրի բանակ ընդունելու հետ կապված։ Խոսքը երկրորդ և երրորդ սերնդի ներգաղթյալների երեխաների մասին է, որոնք մեծացել են գերմանական հողում։

Նախարարը նաև նշել է, որ որևէ  եվրոպական պետություն պատրաստ չէ «մեծ պատերազմի»։ Ըստ նրա՝ տարածաշրջանի երկրները պետք է ավելացնեն իրենց զորքերի թիվը։ «Մեզ աճ է պետք. Թվերը տատանվում են 200 հազարից մինչև 250 հազար [զինվորներ]»,- ամփոփել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր Ռուսաստանի Դաշնությանը զսպելու ծրագրի մշակման մասին։

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում