ԱԱնի Օհանյան

Կբարձրանա պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Կբարձրանա պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գույքի վիճակի բարելավման համար ներդրումային միջավայրի ընդլայնման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նաև գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, և որպես պահանջ նախատեսվում է, որ տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը պետք է բավարարի գործող որոշմամբ այլ կազմակերպությունների համար սահմանված պայմանները։ Արդյունքում՝ պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման շնորհիվ կբարելավվի գույքի վիճակը, կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում