Սահմանին հանդիպելու առաջարկ չենք ստացել, եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Շփումները միջնորդներո՞վ են, թե՞ առանց միջնորդների՝ հայկական կողմի համար առանցքային չէ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ հայկական կողմի համար սկզբունքային են այդ բանակցությունների բովանդակությունը, սկզբունքները, որոնց շուրջ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան:

«Մեր հանդիպումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տեղի ունեցած բանակցությունները, ցանկության դեպքում կարելի է անվանել և՛ միջնորդավորված, և՛ ուղիղ: Մեծ հաշվով, տարբեր գործընկերներ օգնել են կազմակերպել այդ հանդիպումները, կազմակերպել են այդ հանդիպումները»,- ասաց նա, բայց նաև նշեց, որ դրանք միաժամանակ կարելի է որակել որպես «ուղիղ բանակցություններ», քանի որ կողմերը իրար հետ են բանակցել: Այս համատեքստում նախարարը բանակցությունների մասին հարցադրումը որակեց «փոքր-ինչ արհեստական»:

Ինչ վերաբերում է սահմանին հանդիպելու առաջարկի մասին հարցին, Միրզոյանը նախ նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է բանակցությունները շարունակելուն, ապա հավելեց. «Սահմանին հանդիպման առաջարկ, անկեղծ ասած, ես չեմ հիշում: Ես լսել եմ գաղափար՝ սահմանին հանդիպելու և բանակցությունների շարունակման, մենք այդպիսի առաջարկ չենք ստացել, եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում