Այս պահին ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Դեռ Գրանադայից սկսած՝ մշտապես եղել են ղեկավարների նոր հանդիպումներ կազմակերպելու միտք, առաջարկներ, տարբեր կողմեր հանդես են եկել նախաձեռնությամբ: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման մասին հարցին:

«Կարծեմ՝ այսօր էլ կան այդ ջանքերը՝ կազմակերպելու հանդիպում: Առայժմ որևէ պայմանավորվածություն չկա: Այս պահին չկա պայմանավորվածություն ինչպես երկու երկրների ղեկավարների հանդիպման, այնպես էլ ԱԳ նախարարների միջև հանդիպման»,- ասաց Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում