ԼԼիլիթ Ասատրյան

Աշոցքի, Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
Աշոցքի, Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում