Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Վեճ ու հրազենային վիրավորում Արամուս գյուղում. կա ձերբակալված

Վեճ ու հրազենային վիրավորում Արամուս գյուղում. կա ձերբակալված

Երեկ՝ ժամը 23-ին, ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ գյուղում կռիվ է։ Ավելի ուշ Արամուսից շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել 47-ամյա տղամարդու։

Պարզվել է նրան վնասվածք պատճառողի ինքնությունը, նա հայտնաբերվել է Ջրվեժի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ 47-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ` 17 փամփուշտով: Թե ովքեր են միջադեպի մասնակիցները՝ ոստիկանությունը չի հայտնում:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ կրակոց արձակած անձը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է: Քննչական կոմիտեից առանց անուն նշելու «Լուրերին» հայտնել են, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով:
 
«Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, այս պահին հրապարակման ենթակա չէ»,- հավելել են կոմիտեից:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում