Հայտնաբերվել են 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բացահայտումը

ԱԱրսեն Մկրտչյան

2024-ը  նույնպես ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Եվ այդ ուղղությամբ կատարված աշխատանքն արդեն արդյունք է տալիս նաև իրավապահ այլ կառույցների, մասնավորապես՝ նախաքննական մարմինների հետ համագործակցության շնորհիվ: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 28 և 29 տարեկան երկու երիտասարդ ապօրինի ճանապարհով Հայաստան են ներկրում և իրացնում խոշոր չափերի թմրամիջոցներ:

Տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ:
Հունվարի 11-ին՝ ժամը 16.50-ին, Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով, երևանցի երիտասարդները ձերբակալվեցին և, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Կապանի բաժին:

Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 4 կգ 846 գրամ մեթամֆետամինի, 6 կգ 289 գրամ մարիխուանայի, 202 գրամ հերոինի և 503 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ թմրամոլությունից և հատկապես ապօրինի թմրաշրջանառությունից, քանի որ ոստիկանության և իրավապահ մյուս կառույցների պայքարն այդ չարիքի դեմ հետևողական է, ամենօրյա և շուրջօրյա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում