ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին

ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ: Դեպքերի ժամանակագրությունը ներկայացնելով` ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա նրանց հետ կապ ունեցող նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը X-ի իր էջում հայտնել է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի Կարմիր ծովում «Անսար Ալլահ»-ի գործողություններին արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխան գործողությունները: Արդեն գիշերը վերջինս տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան «մոտ ժամանակներս» Եմենին հարվածներ կհասցնեն:

Հութիները վստահեցրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենին հարվածը հասցվել է` «ի պատասխան Կարմիր ծովում հութիների աննախադեպ հարձակումների»: Նա տեղեկացրել է, որ հարվածները հասցվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդերլանդների աջակցությամբ:

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտարարել են, որ հարվածները կրում էին «պաշտպանական բնույթ»:

Վաշինգտոնը չի բացառում իր ԶՈւ պաշտպանության և միջազգային առևտրի ազատության համար լրացուցիչ միջոցների ձեռնարկումը` ի պատասխան Եմենում հութիների գործողությունների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում