Չենք ցանկանում, որ Իսրայելը քայլեր ձեռնարկի, որոնք կհանգեցնեն լարվածության սրման. Միլլեր

ՄՄերի Ներսիսյան

ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանց կազմակերպման մեջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Իրանից եկող հաղորդագրություններին։

«Դեռ վաղ է ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը, բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք շրջանառվում են, և ասել, որ ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։ Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,- հավելել է Միլլերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում