ՀՀայկ Նավասարդյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2023 թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով.

- մեքենայական ուսուցում.

- տվյալների ճարտարագիտություն.

- տվյալների վերլուծություն և վիճակագրություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թ. հունվարի 7-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում