ԱԱսպրամ Սարատիկյան

Կալանավորվել է Արմավիրում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն անդրադարձել է համացանցում տարածվող տեսանյութին, ըստ որի՝ այս տարվա մարտի 23-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ ստացվել էր տեղեկություն։

 
«Նույն օրը տուժած անչափահասն ու մայրը հրավիրվել են ոստիկանություն, ընդունվել է հաղորդում։
 
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ և հենց մարտի 23-ին նա հայտնաբերվել է, ձերբակալվել, ապա կալանավորվել»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում