ՀՀ-ն 3 անգամ պատրաստ է եղել ստորագրել ապաշրջափակման փաստաթուղթ. վարչապետի արձագանքը մեղադրանքներին

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետը ծավալուն հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իշխանությանն ուղղված մեղադրանքներին, նշել, որ իրենց մեղադրում են այն բանի համար, ինչի համար մեղավոր չեն, նրա խոսքով` օբյեկտիվությանը մոտ կլիներ, եթե իշխանությանը մեղադրեին ժողովրդի հետ չխոսելու, ԼՂ հարցում հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության մասին չասելու համար: Ըստ երկրի ղեկավարի՝ 2018 թվականին ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր: Ադրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է բանակցային գործընթացը՝ Փաշինյանն ասել է՝ «մենք ուզում ենք Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը»:

Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում