ՎՎարդուհի Հարությունյան

Դևլեթ Բահչելին հայտնել է, թե որ դեպքում Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Դևլեթ Բահչելին հայտնել է, թե որ դեպքում Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտնել է, թե որ դեպքում Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը: Նրա խոսքով՝ Գազայում պետք է խաղաղություն հաստատվի, Պաղեստինի անկախությունը ճանաչվի, Իսրայելը փոխհատուցի հասցրած վնասները, իսկ այդ Բենիամին Նեթանյահուն պատժվի օրենքով:

Ռեջեփ Էրդողանն էլ ավելի վաղ ակնարկել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կանաչ լույս չի վառի Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրման համար, քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատել Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքը։

Անկարան նաև պահանջում է, որ Շվեդիան փոխի ահաբեկչության դեմ պայքարում օրենսդրական դաշտը և արտահանձնի Թուրքիայում ահաբեկիչ ճանաչված անձանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում