ԼԼիլիթ Ասատրյան

ԱՊՀ պետությունների ՔԿԾ ղեկավարների խորհրդի նիստին ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական համակարգում նախատեսվող բարեփոխումները

ԱՊՀ պետությունների ՔԿԾ ղեկավարների խորհրդի նիստին ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական համակարգում նախատեսվող բարեփոխումները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ VIII նիստին։ Ներկա են եղել նաև ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսյանը և գլխավոր մասնագետ Ռաֆայել Հարությունյանը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

«Նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ամբակում Գրիգորյանն իր ելույթում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական համակարգի արդի վիճակն ու վերջին ժամանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումները։ Ամբակում Գրիգորյանը մասնավորապես անդրադարձ է կատարել քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգի ներդրմանը, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականից, ներկայացրել է նաև ծառայության օպերատիվ համակարգում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, որոնք թույլ կտան առավել վերահսկելի դարձնել օպերատիվ իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում։

Արդեն իսկ իրականացված աշխատանքներից Ամբակում Գրիգորյանն առանձնացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներդրված, հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց տեսահաղորդակցությունն ապահովող փորձնական ծրագիրը, որը նպատակ ունի հեշտացնելու անվճար իրավաբանական օգնության հասանելիությունը՝ միաժամանակ ապահովելով փաստաբան-վստահորդ կապի գաղտնիությունը։ Բացի այդ՝ ներկայացրել է պետական միջոցների հաշվին ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիրը։

Ամբակում Գրիգորյանը կարևորել է նաև համագործակցության ամրապնդումը քրեակատարողական հիմնարկներում ծայրահեղական և ահաբեկչական գաղափարների դեմ պայքարում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում