ՄՄարիամ Մխիթարյան

Ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը. Թուրքիայի ԱԳՆ

Ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշման մասին։

«Ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը նշված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի ընդունման վերաբերյալ քննարկումները շարունակելու որոշմանը։

Ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը կլինի Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության և կայունության հաստատման կարևոր իրադարձություններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում