«Խաղաղության խաչմերուկը» միայն տնտեսական հաշվարկ չէ. այն շատ ավելի համապարփակ նախագիծ է. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

«Խաղաղության խաչմերուկը» միայն տնտեսական հաշվարկ չէ. այն շատ ավելի ընդարձակ և շատ ավելի համապարփակ նախագիծ է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Նա միաժամանակ նշեց, որ նախագծի տնտեսական օգուտների վերաբերյալ կան միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկներ:

Փաշինյանն ընդգծեց, որ, բացի տնտեսական նշանակությունից, նախագիծն ունի շատ ահռելի քաղաքական անվտանգային նշանակություն, տարածաշրջանային նշանակություն: «Բաց ճանապա՞րհն է լավ, թե՞ փակ ճանապարհն է լավ. կներեք, եթե դրա համար էլ պետք է հետազոտություն անենք, ուրեմն կարող է պարզվել՝ մեզ ուրիշ հետազոտություններ են պետք»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում