2024-ի բյուջեով շուրջ 3,5 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ-ում արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոն ստեղծելու համար

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոն կստեղծվի: 2024 թվականի պետբյուջեով նախատեսվում է կենտրոնի ստեղծման և վերջինիս աշխատանքների համար հատկացնել շուրջ 3,5 միլիարդ դրամ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին 2024-ի պետբյուջեի հատկացումների մասին քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Կառավարությանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2024-ի պետբյուջեում իր առաջարկները ներառելու համար:

«Նպատակն է որակյալ ենթակառուցվածքներ ստեղծելը, որն առաջ կմղի արհեստական բանականության հետազոտությունները, նորարարությունները և կնպաստի տեխնոլոգիական առաջընթացին և տարբեր ոլորտներում բարդ խնդիրների մշակմանը:

Տարածաշրջանում նման կենտրոն գոյություն չունի, և Հայաստանն առաջինը կլինի դրա ներդրման առումով»,- ասաց Հակոբ Արշակյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում