Հեռուստատեսության իմ հերոսը կարդացած, գրագետ մարդն է, որը հաջողության է հասել սեփական ուժերի ու գիտելիքի շնորհիվ. Հասմիկ Հակոբյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը:

Իր ելույթում Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցությանը իր թեկնածությունն առաջադրելու և ՀՌՀ-ում իր տեսլականը ներկայացնելու համար:

Իր մասնագիտական գործունեությունը սկսելով որպես գրականագետ, ըստ բանախոսի, մշտապես հետապնդել է ավելի ընդգրկուն նպատակ՝  մեր երկրում բարձրացնել ընթերցանության մակարդակը և որպես վերջնարդյունք՝ ունենալ կարդացող, գիտելիքի վրա հենված, փաստարկված, վերլուծող ու հանդուրժող հասարակություն:

«Կրթված ու հանդուրժող հասարակություն ունենալու գործում մեր ամենաառանցքային դերակատարը կրթական համակարգն է՝ մասնավորապես դպրոցը, ռադիոն ու հեռուստատեսությունը: Գաղտնիք չէ, որ ռադիոն և հեռուստատեսությունը հասարակության լայն շերտերի վրա ազդելու ամենաառանցքային բաղադրիչներից են: Հեռուստատեսության իմ հերոսը կարդացած, գրագետ մարդն է, որը հաջողության է հասել սեփական ուժերի, աշխատանքի ու գիտելիքի շնորհիվ»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ կցանկանար իր մասնագիտական գիտելիքները, կամքն ու ներուժը ներդնել այս ոլորտում նման պատկեր ստանալու համար:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուի խոսքով՝ կրթությունը, վերլուծականությունն ու հանդուրժողականությունը այն ուղենիշներն են, որոնք կցանկանար տեսնել ռադիոյի կամ հեռուիստատեսության ցանկացած հաղորդման ժամանակ, իսկ մյուս ուղղությունը, որը իրեն հուզում է, բռնության, ատելության, պատերազմի քարոզն է, ինչպես նաև խտրական խոսքը:

«Մասնավորապես նկատելի է, որ բռնության և ատելության խոսքն առավել ակնհայտ է դառնում հեղափոխությունների, հանրային-քաղաքական հուզումների կամ պատերազմների ժամանակ և խաթարում է հասարակության հանգստությունն ու բարօրության մթնոլորտը»,- նկատեց Հակոբյանը:

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում