Տարածաշրջանի մարտահրավերների հաղթահարմանը միտված Երևանի ջանքերը ներկայացվել են գործընկերներին

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը, X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Սկոպյեում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

Կոլոմինան նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և ՆԱՏՕ-Հայաստան գործակցության ամրապնդման ուղիները։

Արտգործնախարարը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում շարունակել է միջազգային գործընկերների հետ հանդիպումները:

Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում