ԱԱնժելիկա Ժամհարյան

ՇՄ նախարարն ու ԱԶԲ առաքելությունը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը

ՇՄ նախարարն ու ԱԶԲ առաքելությունը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելությանը՝ ի դեմս Կլիմայի փոփոխության գծով տնօրեն Նոել Օ'Բրայենի:

 

ՇՄ նախարարությունից տեղեկացնում են, որ առաքելության նպատակները ներառում են Հայաստանի և COP 28-ի (Կողմերի համաժողով) միջոցառումների փոխկապակցվածության համապարփակ ամփոփում, «Հայաստանում կլիմայի դիմակայություն հարկաբյուջետային պլանավորում» խորագրով գիտելիքի արտադրանքի զեկույցի ներկայացում։

 

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և անդրադարձել նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։

 

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է այս պահին շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և անդրադարձել մասնավորապես կլիմայական օրակարգին և ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերին։

 

Նախարարը նշել է, որ կլիմայի ներկայիս և կանխատեսվող փոփոխությունների նկատմամբ հարմարվողականության համար երկրին անհրաժեշտ են նշանակալի և կայուն ներդրումներ։

 

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունը, համաձայն Փարիզյան համաձայնագրի (ինչը նաև ամրագրված է ՀԸԳՀ (CEPA) համաձայնագրում), պետք է մինչև 2026 թվականը ներդնի Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման մեխանիզմ, անհրաժեշտ է, որպեսզի շրջակա միջավայրի նախարարությունը, որպես «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային լիազոր մարմին, ունենա կլիմայական ծրագրերի հավաստագրման համար կարողություններ։ Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի և ընդլայնված թափանցիկության շրջանակի ներդրումը հնարավորություն կտա գնահատել կլիմայական նպատակերին հասնելու առաջընթացը։
 

Նախարարը նշել է, որ այս առումով շատ կարևոր է ԱԶԲ-ի կողմից փորձագիտական աջակցությունը կարողությունների զարգացմանը նպաստելու և վերոնշյալ մեխանիզմը պետական մակարդակում ինստիտուցիոնալացնելու համար։

 

Անդրադառնալով ջրային ոլորտի կառավարմանը՝ նախարարը նշել է, որ նախարարության համար առաջնային է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի գնահատումը, մասնավորապես ստորերկրյա ջրերի մասով։ Հաշվի առնելով Հայաստանի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի լինելու հանգամանքը, մասնավորապես ջրային ռեսուրսների մասով, այս ուսումնասիրությունը կարող է էապես բարեփոխել ջրային ռեսուրսների կառավարումը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:
 

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում